Գյումրու «Շիրակ» օդանավակայանը` նոր հնարավորություններով
Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցիընթացքում եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում:
Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:
Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:
Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին:
«Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում
Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք։Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը...
Այսօրվանից ուժի մեջ կմտնեն երթևեկության նոր փոփոխությունները նշված հատվածներում
Երևանի Քաղաքապետարանը հայտարարություններ է տարածել երթևեկության փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն այսօրվանից...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գորիս համայնքում սաստիկ քամի է
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է։ Այս մասին ասվում...
«ՀՀ-ում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա». Փաշինյանի նոր գրառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակա...