Հասարակություն
Այսօրվանից ուժի մեջ կմտնեն երթևեկության նոր փոփոխությունները նշված հատվածներում
Երևանի Քաղաքապետարանը հայտարարություններ է տարածել երթևեկության փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն այսօրվանից։
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»:
«Ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Մահացել է զինծառայող. դեպքի հանգամանքները պարզվում են
1.0
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0