Իսրայելական ուժերը հարյուրավոր ավիահարվածներ են հասցրել Սիրիային․ նոր մանրամասներ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից ի վեր իսրայելական ուժերը մոտ 800 ավիահարված են հասցրել երկրի ամբողջ տարածքին, հայտնում է Al Jazeera-ն։
Կատարական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին 12 ժամվա ընթացքում ավելի քան 60 իսրայելական օդային հարված է հասցվել։
Իսրայելը սկսեց ռմբակոծել Սիրիան Ասադի վարչակարգի տապալման առաջին ժամերից անմիջապես հետո: Դամասկոսն ու նրա հարակից շրջանները իսրայելական ավիահարվածների կիզակետում են։
Անցած գիշեր իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստներին և հակաօդային պաշտպանության համակարգերին։
Հարվածներ են հասցվել նաև զինամթերքի որոշ պահեստներին երկրի հարավի Դարաա նահանգում և է Դամասկոսից 80 կմ հյուսիս գտնվող Հոմսում:
Ասադի տապալումից ի վեր Իսրայելի ռազմավարությունը երկիրն իր հարձակումներն առանց հակաօդային պաշտպանության թողնելն էր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է
Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (...
Սոչիում պայթյուններ են լսվել․ մանրամասներ
Սոչիում բնակիչները պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել, հայտնում է SHOT-ի թելգրամյան ալիքը։ Ինչպե...
Հարյուրավոր տուժածներ՝ 9-ամյա զոհ․ իրավիճակը Բելգորոդի մարզում
Բելգորոդի մարզը մեկ օրում 37 անգամ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջա...
Ռուսական ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Ելիզավետովկա բնակավայրը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Ելիզավետովկա բնակավայ...