Հարյուրավոր տուժածներ՝ 9-ամյա զոհ․ իրավիճակը Բելգորոդի մարզում
Բելգորոդի մարզը մեկ օրում 37 անգամ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում:
Գրեթե 400 բնակիչներ բուժման համար ուղարկվել են Մոսկվա և Մոսկվայի մարզ:
Զոհվել է 9-ամյա տղա, նրա մայրն ու յոթ ամսական քույրը վնասվածքներ են ստացել։
Նա նաև նշել է, որ 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժած 380 մարդ բուժման է ուղարկվել Մոսկվա և Մոսկվայի մարզ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է
Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (...
Սոչիում պայթյուններ են լսվել․ մանրամասներ
Սոչիում բնակիչները պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել, հայտնում է SHOT-ի թելգրամյան ալիքը։ Ինչպե...
Հրդեհ նավթի պահեստում՝ ԱԹՍ հարձակման հետևանքով․ իրավիճակը Օրյոլի շրջանում
ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Օրյոլի նավթի պահեստում։ Օրյոլի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակ...
Իսրայելական ուժերը հարյուրավոր ավիահարվածներ են հասցրել Սիրիային․ նոր մանրամասներ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից ի վեր իսրայելական ուժերը մոտ 800 ավիահարված են հասցրել երկրի ամբողջ տարածքին, հայ...