ՀՕՊ համակարգերը պատրաստ են ոչնչացնել դրանք․ Թուրքիան զգուշացնում է
Թուրքիայի գլխավոր շտաբը հրաման է ստացել խոցել իսրայելական ավիացիան` երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալներին աջակցելու դեպքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Թուրքիայի ձայնը» լրատվամիջոցին։
«Թուրքիան զգուշացնում է, որ ցանկացած պարագայում թույլ չի տա SDF-ի մաս կազմող ՔԲԿ/YPG ահաբեկիչներին աջակցել իսրայելական օդուժի կամ այլ կառույցների կողմից: Նման գործողությունների դեպքում ՀՕՊ համակարգերը և կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք։ Համապատասխան հրամաններն արդեն փոխանցվել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին», - հայտնել է ԶԼՄ-ի աղբյուրը։
Այս պահի դրությամբ Թուրքիայի իշխանություններն այս թեմայով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն տարածել։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի տարածքում Իսրայելի առաջխաղացումը։
Նմանատիպ հոդվածներ
Սոչիում պայթյուններ են լսվել․ մանրամասներ
Սոչիում բնակիչները պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել, հայտնում է SHOT-ի թելգրամյան ալիքը։ Ինչպե...
Հարյուրավոր տուժածներ՝ 9-ամյա զոհ․ իրավիճակը Բելգորոդի մարզում
Բելգորոդի մարզը մեկ օրում 37 անգամ ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջա...
Զելենսկին՝ այսօրվա ռուսական հարվածի մասին
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 93 հրթիռ և գրեթե 200 անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է Վլադիմիր Զելեն...
Հրդեհ նավթի պահեստում՝ ԱԹՍ հարձակման հետևանքով․ իրավիճակը Օրյոլի շրջանում
ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Օրյոլի նավթի պահեստում։ Օրյոլի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակ...