Վրաստանում նախագահական ընտրությունները ուղեկցվում են բողոքի ակցիաներով
Այսօր Վրաստանում սկսել են նախագահական ընտրությունները, որոնք ուղեկցվում են բողոքի ակցիաներով։
Երկրի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգան խորհրդարանի շենքում: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված։
Ընտրական գործընթացն ընթանում է խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդիմադիրների բողոքի ցույցի ֆոնին։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII համագ...
Սիրիայի քաղաքները կդառնան Թուրքիայի մի մաս․ Էրդողան
Սիրիայի քաղաքները կդառնան Թուրքիայի մի մաս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Առաջին համաշ...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...