Զուրաբիշվիլին ստիպված կլինի թոշակի անցնել. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի թոշակի անցնել դեկտեմբերի 29-ին պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո՝ չնայած մնալու իր ցանկությանը։ Այդ մասին ադրբեջանական Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ТАСС–ը։
«Սալոմե Զուրաբիշվիլին, ցավոք, փորձեց վնասել մեր երկրի ազգային շահերին, հատկապես վերջին երեք տարիներին սա տխուր երևույթ է, երբ նախագահը ուղղակիորեն հակադրվում է սեփական երկրի ազգային շահերին, թեև, փառք Աստծո, Վրաստանը եղել և մնում է։ Համապատասխանաբար, նախագահը չի կարողացել շատ բան կործանել մեր երկրում: Դեկտեմբերի 29-ին վերջապես կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը, և նա, բնականաբար, պետք է գնա թոշակի»,– ասել է նա։
Դեկտեմբերի 14-ին Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Առաջին անգամ նոր նախագահին ընտրելու է ընտրական կոլեգիան, այլ ոչ թե երկրի քաղաքացիները։ Միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր և նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Զուրաբիշվիլին չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կարծում է, որ նախագահական ընտրությունները նույնպես ոչ լեգիտիմ են։ Նա հայտարարում է, որ մնալու է նախագահի պաշտոնում, չնայած նրան, որ երկրի նոր ղեկավար է ընտրվելու։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...