Զուրաբիշվիլին նոր նախագահի ընտրությունն անվանել է վիրավորական
Վրաստանի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է առաջիկա օրերին, շաբաթ նշանակված նախագահական ընտրությունները «պարոդիա» և ոչ լեգիտիմ է անվանել։
Ինչպես գրում է РИА Новости–ն՝ շաբաթ օրը Վրաստանի խորհրդարանի շենքում նոր նախագահ կընտրվի:
Այս պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն։ Երեքշաբթի օրը Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները, որոնք համակարգում են օտարերկրյա հետախուզական ծառայությունները, ծրագրում են խափանել նախագահական ընտրությունները։
Զուրաբիշվիլիի խոսքով, առաջիկա նախագահական ընտրությունները «վիրավորական» են վրաց ժողովրդի համար։ Նա նշել է, որ մտադիր չէ հրաժարական տալ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո և «մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին»։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...