Զուրաբիշվիլին հրաժարվում է լքել նախագահական պալատը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է լքել նախագահական պալատը նույնիսկ իր լիազորությունների ավարտից հետո։ Այս օրը կգա դեկտեմբերի 29-ին, գրում է Life.ru–ն:
«Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ես չեմ պատրաստվում ոչ մեկին թողնել։ Մարդիկ ինձ միշտ հարցնում են այս մասին: Ես կմնամ այստեղ»,- իր հեռուստաուղերձում ասել է Վրաստանի դեռևս գործող նախագահը։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին ակտիվորեն աջակցում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողներին, որտեղ հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը, որի նպատակն էր՝ ընդդիմանալ Արևմուտքի միջամտությանը։
Հաղթանակից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականը։ Սա բողոքի նոր ալիք է առաջացրել։ Վաղը Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Զուրաբիշվիլին կփորձի չեղարկել դրանք:
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...