Բայդենը՝ Ուկրաինայի վերաբերյալ իր մտադրությունների մասին
ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կփորձի Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելը Ուկրաինային հարյուրհազարավոր արկեր և հազարավոր հրթիռներ մատակարարել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Բայդենի վարչակազմի բարձրաստիճան աշխատակցի խոսքով՝ ջանքեր են գործադրվում, որպեսզի հինգ շաբաթվա ընթացքում Կիևին զենք փոխանցվի ավելի վաղ հայտարարված օգնության փաթեթի շրջանակում:
«Այս պահից մինչև հունվարի կեսերը մենք Ուկրաինային կմատակարարենք հարյուրհազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկա և այլ կարևոր միջոցներ», - ասել է նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որը զբաղվում է այդ հարցով, դեռևս նոյեմբերի կեսերին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին հանձնարարել էր արագացնել Ուկրաինայի համար նախատեսված զրահատեխնիկայի, հրթիռների և հրետանու մատակարարումները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը Կիևին 500 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է տրամադրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Ասադի գտնվելու վայրը պաշտոնապես հաստատվեց
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Ռուսաստ...
Սիրիայի քաղաքները կդառնան Թուրքիայի մի մաս․ Էրդողան
Սիրիայի քաղաքները կդառնան Թուրքիայի մի մաս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Առաջին համաշ...
Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII համագ...