Թուրքիան նախազգուշացնում է ԱՄՆ–ին
Թուրքիան նախազգուշացնելու է Միացյալ Նահանգներին Սիրիայի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում ահաբեկչական ճանաչված) ուժերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում Անկարան ինքը միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար, հայտնում է CNN Turk-ը։
Նշվում է, որ թուրքական կողմից այս ուղերձը կհնչի Անկարայում ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների ժամանակ, որոնք նախատեսված են դեկտեմբերի 13-ին։
«Ըստ ինձ հասած տեղեկությունների, ԱՄՆ-ին ևս մեկ անգամ միանգամայն հստակ կհայտարարվի. «Կամ դուք զբաղվեք դրանով, կամ մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է հեռուստաալիքի՝ Անկարայի բյուրոյի ղեկավար Դիջլե Ջանովան։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...