Թրամփի առաջնահերթ խնդիրը՝ պաշտոնը ստանձնելուց հետո
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջնահերթ խնդիրն է համարում Ուկրաինայում հակամարտության կարգավորումը: Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազրույցում՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներով։
«Աշխարհում շատ ճգնաժամեր կան։ Առաջնահերթությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայի խնդիրը լուծելն է», - հայտարարել Է Թրամփը։
ԱՄՆ ընտրված նախագահը հավելել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը նույնպես կարևոր է, սակայն, քաղաքական գործչի կարծիքով, դրա լուծումն «այնքան դժվար չէ, որքան Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը»:
Թրամփը նաև հայտնել է, որ նախագահի պաշտոնում կպահպանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում և Ֆրանսիայի ղեկավարության հետ «կխոսի» Ուկրաինայի մասին:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Թրամփը Փարիզում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի տեղեկությունները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մին...
Փաշինյանի գրառումը՝ Սահմանադրության տեքստի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...