Նրանք տեղում են և վերահսկում են իրավիճակը. Պեսկով
Սիրիայում ռուս զինվորականների թվի մասին Կրեմլը ոչինչ չի կարող ասել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ձեզ կարող են ասել միայն մեր զինվորականները, ես չեմ կարող ճշգրիտ թիվ տալ», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի Դաշնության շփումների արդյունքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ «դեռ շատ քիչ ժամանակ է անցել»։
«Հետևաբար, ես ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել, բայց, իհարկե, մենք չենք կարող չշփվել նրանց հետ, ովքեր այժմ տեղում են և վերահսկում են իրավիճակը, քանի որ այնտեղ մեր օբյեկտներն են, առաջին հերթին մեր մարդիկ», – ընդգծել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...