Համարձակություն չունեն խոսել դրա մասին․ Ասլանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան մարդիկ, որոնք նույնպես իրենց մեջ մտածում են, որ այս ամենը սխալ է, բայց համարձակություն չունեն խոսել դրա մասին: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում նշեց պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Հարցին՝ միայն ինքն է, որ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածն անարդար է համարում, թե ՔՊ-ում էլի կան այդպիսի մարդիկ, Ասլանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հոգու մեջ գուցե այդպես մտածում են, բայց չունեն համարձակություն: Իմ դեպքը մի քիչ ուրիշ է. ես 70-ն անց մարդ եմ, ամբողջ կյանքում ճշմարտության համար մարտիկ եմ եղել: Այնտեղ շատ մարդիկ կան, որ դեռ չէին ծնվել, երբ 1970-ական թվականներին ես որպես այլախոհ հետապնդվում էի: Այն ժամանակ ես արգելված գրականություն էի տալիս ընկերներիս կարդալու, եւ ինձ վրա մատ էին թափ տալիս, ես արդեն լույսի տակ էի: Ինձ դեռ այն ժամանակից ոչ մի բանը չի վախեցրել: Երբ մարդը չի վախենում մահից, ինչ-որ բան կորցնելուց, ոնց ուզում են թող պատկերացնեն: Ես իմ մահերը թողել եմ մարտի դաշտում»:
Ասլանյանը չցանկացավ անուններ տալ, սակայն հավաստիացրեց՝ այդպիսի մարդիկ կան. «Ես որոշ մարդկնց հետ շփվել եմ, մարդիկ կան, որ կոտրված են, կուզենային ասել, բայց չեն կարող ասել: Մարդիկ կան, որ անտրամադիր են, մարդիկ կան, որ կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
Հիշեցնենք, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը: Թեմային անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի տեղեկությունները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մին...
Փաշինյանի գրառումը՝ Սահմանադրության տեքստի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության ն...