Որ երկրներն է Թրամփը մտադիր դարձնել ԱՄՆ նահանգներ
Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից. նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Newsweek-ը:
«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդ դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։
Նա, ըստ երևույթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը, սակայն Թրամփը, ըստ աղբյուրի, ուռճացրել է թվերը: Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների՝ ապրանքների և ծառայությունների առևտրային դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 41 միլիարդ դոլար, իսկ Մեքսիկայի հետ՝ ավելի քան 162 միլիարդ դոլար:
Թրամփը սպառնացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա, եթե երկրները չնվազեցնեն միգրանտների և թմրանյութերի հոսքը դեպի ԱՄՆ։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ. Փաշինյան
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրակոսյանը` հայ գերիների վերադարձի մասին
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգ...