ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բախվել են ռազմական ուղղաթիռները․ կան զոհեր
Թուրքիայում բախվել է երկու ռազմական ուղղաթիռ։ Դրանցից մեկը կործանվել է, ինչի հետևանքով զոհվել է վեց զինծառայող. հայտնում է Arabnews-ը։
Երկրորդ ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Տուժածներից 5-ը տեղում են մահացել, իսկ 6-րդը՝ հիվանդանոցում: Զոհերի թվում եղել է բրիգադային գեներալ, որը ղեկավարում էր ռազմական ավիացիոն ուսումնարանը։
«Ավիավթարը տեղի է ունեցել Իսպարտա նահանգի հարավ-արևմուտքում՝ կանոնավոր ուսումնական թռիչքների ժամանակ»,- հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Աբդուլլահ Էրինին։
Ուղղաթիռների բախման պատճառը, առայժմ հայտնի չէ։ Նահանգապետը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել:
DHA մասնավոր լրատվական գործակալությունը հայտնել է, որ UH-1 ծառայողական ուղղաթիռը ընկել է դաշտը և երկու մասի բաժանվել: Երկրորդ ուղղաթիռը վայրէջք է կատարել նրանից մոտ 400 մետր հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասադ ընտանիքի բունկերը
Կադրերն արվել են Բաշար Ասադի կրտսեր եղբոր՝ Մահեր Ասադի պալատի տակ գտնվող թաքստոցում ։ Տեսանյութում կադրից դուրս գտնվող մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրվում է Ասադի պալատը
Դամասկոսում այրվում է Բաշար Ասադի պալատը: Հրդեհը բռնկվել է ընդունելությունների սրահում, հայտնում են տեղական լրատվամիջոցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք
Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային․ կան զոհեր
Առնվազն 27 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել է Գազայի հատվածում գտնվող նուսեյրաթ փախստականների ճամբարին Իսրայելի ռազմաօդա...