Սիրիան նոր վարչապետ ունի. ով է նա
Սիրիայի անցումային կառավարության ղեկավար է նշանակվել Իդլիբի զարգացման նախկին նախարար Մուհամմադ ալ Բաշիրը։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Ասադի ժամանակաշրջանի նախկին վարչապետի հետ՝ նոր կաբինետ ձևավորելու համար։
Մուհամմադ ալ-Բաշիրը կնշանակվի Սիրիայի անցումային կառավարության ղեկավար: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Սպասվում է, որ Ալ-Բաշիրին հանձնարարվելու է նոր կառավարություն ձևավորել, որը կկառավարի անցումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ. Փաշինյան
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրակոսյանը` հայ գերիների վերադարձի մասին
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգ...