ՄԻՊ-ն՝ ավտոբուսի վարորդներին աշխատանքից ազատման մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով: Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։
Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։
Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպան...
Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ի...
4-ամյա երեխա է մահացել. մանրամասներ
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։Auroranews-ին ՆԳՆ-ից հայտեցին, որ նախնական տվյալներով՝ մարմնի վրա բ...