Գոդրիկ Գրիֆինդորի թուրը համարվել է զենք և հանվել Ճապոնիայում վաճառքից
«Հարի Փոթեր» ֆիլմից հայտնի Գոդրիկ Գրիֆինդորի թուրը համարվել է զենք և հանվել Ճապոնիայում վաճառքից: Այս մասին հայտնում է SoraNews24-ը։
Աշխարհահռչակ ֆիլմաշարից հայտնի արտեֆակտը Ճապոնիայում վաճառքի է հանվել մայիս ամսից Warner Bros. ընկերության կողմից: Սակայն միայն հիմա է պարզվել, որ թրերը չափազանց սուր են որպես խաղալիք վաճառվելու համար, ուստի դրանց վաճառքը խախտում է երկրում գործող օրենքը: Նշվում է, որ Ճապոնիայում արգելված է 6 սմ-ից երկար դանակներ կրելը: Օրենքի խախտումը պատժվում է մինչև երկու տարվա ազատազրկմամբ։
Այժմ ընկերությունը հայտարարում է թրերի հետկանչման մասին, իսկ այն մարդկանց, ովքեր արդեն հասցրել են գնել Գոդրիկ Գրիֆինդորի թուրը, խնդրում է կապ հաստատել «գումարի և թրի վերադարձի համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»: