Նոր մանրամասներ` սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկի դեպքից
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից սիրած աղջկան առևանգած 30–ամյա պարեկն ազատվել է աշխատանքից, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Դատախազությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածով և 192 հոդվածի 5–րդ մասով։ Պարեկն ազատվել է աշխատանքից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։
Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է հարակից գյուղում ապրող իր հավանած աղջկա տուն և փախցրել նրան անմիջապես լոգարանից։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպան...
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ի...
4-ամյա երեխա է մահացել. մանրամասներ
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։Auroranews-ին ՆԳՆ-ից հայտեցին, որ նախնական տվյալներով՝ մարմնի վրա բ...