Կիևում պայթուններ են տեղի ունեցել
Կիևում պայթյուններ են տեղի ունեցել օդային տագնապի ֆոնին։ Այս մասին հայտնում են ուկրաինական հեռուստաալիքները։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքացիներին մտնել թաքստոցներ։ Նա հայտնել է քաղաքում հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին:
Այսօր առավոտյան Ուկրաինայի Լուցկ և Ռովնո քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել։ «24-րդ ալիքի» տվյալներով՝ Ուկրաինայի արևմուտքում պայթյուններից հետո տեղ-տեղ կորել է էլեկտրամատակարարումը։ Լրատվամիջոցները գրում էին Օդեսայում և Կիրովոգրադում տեղի ունեցած պայթյունների մասին։ Այդ պահին ամբողջ Ուկրաինայում Օդային տագնապ էր գործում։
Հիշեցնենք, որ ռուս զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերից՝ Ղրիմի կամրջի պայթյունից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր Օդային տագնապ Է հայտարարվել պարբերաբար Ուկրաինայի տարբեր շրջաններում, հաճախ երկրի ողջ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերի մասին
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող...
Բոլոր տղամարդիկ, ովքեր տանն են, պետք է պատրաստվեն. ուկրաինացի փոխհրամանատար
Տանը գտնվող ուկրաինացի տղամարդիկ պետք է պատրաստվեն, մոբիլիզացիան նրանց չի շրջանցի, քանի որ շուտով բոլորը կներգրավվեն։ Այ...
Որ դեպքում գերմանացի զինծառայողները կարող են ուղարկվել Ուկրաինա
Գերմանացի զինծառայողները կարող են ուղարկվել Ուկրաինա՝ հրադադարի դեպքում խաղաղություն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտ...
Հազարավոր մարդիկ գրոհայինների առաջխաղացման պատճառով սկսել են հեռանալ Հոմսից
Մինչ գրոհայինները փորձում են ավելի առաջ շարժվել դեպի երկրի հարավ, հազարավոր բնակիչներ գիշերը փախել են Սիրիայի Հոմս քաղաք...