Հազարավոր մարդիկ գրոհայինների առաջխաղացման պատճառով սկսել են հեռանալ Հոմսից
Մինչ գրոհայինները փորձում են ավելի առաջ շարժվել դեպի երկրի հարավ, հազարավոր բնակիչներ գիշերը փախել են Սիրիայի Հոմս քաղաքից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գրոհայինները Սիրիայի հյուսիսում գրավել են Հալեպը, կենտրոնում՝ Համան։
Հազարավոր մարդիկ գիշերը սկսել են փախչել դեպի երկրի արևմտյան մերձափնյա շրջաններ, որոնք կառավարության վերահսկողության տակ են գտնվում ասել է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» մոնիթորինգային կազմակերպությունը։
Մերձափնյա բնակավայրերի բնակիչներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Հոմսից սկսել են հազարավոր մարդիկ ժամանել՝ վախենալով գրոհայինների արագ առաջխաղացումից։ Սիրիայի բանակի աղբյուրներից հայտնել են, որ գիշերը ռուսական ավիացիան ռմբակոծել է Ռուստան կամուրջը, որը դեպի Հոմս տանող գլխավոր ճանապարհն է, որպեսզի գրոհայիններն այն չօգտագործեն։
Գրոհայինները, որոնց ղեկավարում է «Հայաթ Թահրիր աշ-շամ» խմբավորումը, խոստացել են գրոհել Հոմսը, որը մայրաքաղաք Դամասկոսը կապում է երկրի հյուսիսին։ հաղորդվել էր, որ Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող երկու անցակետի Իսրայելն ավիահարվածներ է հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերի մասին
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող...
Բոլոր տղամարդիկ, ովքեր տանն են, պետք է պատրաստվեն. ուկրաինացի փոխհրամանատար
Տանը գտնվող ուկրաինացի տղամարդիկ պետք է պատրաստվեն, մոբիլիզացիան նրանց չի շրջանցի, քանի որ շուտով բոլորը կներգրավվեն։ Այ...
ՆԱՏՕ-ում մտադիր են արևային մարտկոցներով աշխատող անօդաչուներ օգտագործել
Հյուսիսատլանտյան դաշինքում դիտարկում են արևային մարտկոցներով աշխատող, օդում երկարաժամկետ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգ...
Լավրովը` Կիևի հետ բանակցությունների խզման մասին
Արևմուտքը 2022 թվականի գարնանը Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների խափանումը ծածկում է Բուչայի սադրանքով, որի մասին ն...