Ալեն Սիմոնյանը սպառնացել է Աղազարյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը` դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։
Իսկ երեկ պատասխանելով լրատվականի հարցին, որ, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է և փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել. «Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։ Ըստ օրաթերթի Աղազարյանը ճիշտը չի ասեթ․ Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլեւ ծաղրել է Աղազարյանին, թե` ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել ու դուրս եկել համակարգի, պետության, պետականության դեմ։
Հընթացս էլ սպառնացել է` չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երեւան չի կարող ասել, թե երբ կլինի։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...