Քաղաքականություն

Եվրոպան արձագանքում է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերին

Եվրոպան արձագանքում է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագրին Ֆրանսիայի արձագանքը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)՝…

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագրին Ֆրանսիայի արձագանքը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)՝ համապատասխան կլինի դատարանի կանոնադրությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրամանագիր է տվել «մարդկայնության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար»։


Դատարանը հայտարարել է, որ Իսրայելի բողոքը ՄՔԴ իրավասության վերաբերյալ որոշել է միաձայն մերժել:


Միջազգային քրեական դատարանից հավելել են, որ կան «ողջամիտ հիմքեր» ենթադրելու, որ Նեթանյահուն և Գալանտը «քրեական պատասխանատվություն են կրում պարտադրված սովամահության՝ որպես պատերազմի վարման եղանակի, ռազմական հանցագործության համար»:


Դատարանը միաժամանակ նշել է, որ կան նաև ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ Նեթանյահուն և Գալանտը Գազայի քաղաքացիներին սննդից, ջրից, դեղորայքից, բժշկական պարագաներից, վառելիքից և էլեկտրականությունից «միտումնավոր և գիտակցաբար են զրկել»։


Նիդեռլանդներն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործի դնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի տրած ձերբակալման հրամանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250