Արհեստական բանականությունը չպետք է վերահսկի միջուկային զենքը. ԱՄՆ և Չինաստանի ղեկավարներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ֆոնին կարևոր է պահպանել մարդկային վերահսկողությունը միջուկային զենքի օգտագործման որոշման նկատմամբ:
Այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
«Այսօր երկու առաջնորդները կարեւոր քայլ են կատարել ԱԲ-ն անվտանգության եւ ռիսկի հարցում, նրանք համաձայնել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտության հարցում: Մենք կարող էինք պատասխանատու կերպով աշխատել ռիսկերի կառավարման ոլորտում»,- ասել է Սալիվանը լրագրողերին:
Ջո Բայդենը և Սի Ցզինպինը նաև ընդգծել են հնարավոր ռիսկերի մանրակրկիտ դիտարկման և ռազմական ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների խելամիտ և պատասխանատու զարգացման անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ նախագահը հրաժարական է ներկայացրել
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագ...
Գաղտնազերծվել են Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների որոշ տվյալներ
ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծել է Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների տվյալները: Հետախուզությունը կարծում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է R...
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով. Reuters
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սի...