ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանապահների պակաս կա. ԱԱԾ–ն ընդունելություն է կազմակերպում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված՝ պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:


Դիմել կարող են մինչև 45 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:


Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով: Զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:



ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:


Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:



Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015-57-97-91 հեռախոսահամարով: