ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել
Կիրակի գիշերը Ռուսաստանը 145 անօդաչու թռչող սարք է արձակել դեպի Ուկրաինա, ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանցից 62-ը, 67-ը կորել է տեղում, 10-ը մտել է Մոլդովայի, Բելառուսի տարածք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
«2024 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը հակառակորդը հարձակվել է ռեկորդային թվով ԱԹՍ-ներով։ Զավթիչների հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի և մյուս մարզերը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր և մասնավոր սեփականություն, զոհեր չկան, տուժածներին օգնություն է ցուցաբերվում։
Մինչդեռ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն առավոտյան ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի օդային տարածքում. դրանց գրեթե կեսը ոչնչացվել է Մոսկվայի մարզի օդային տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 10:00-ն Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է: Հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք. 34-ը` Մոսկվայի, 14-ը`Բրյանսկի, 7-ը` Օրյոլի և Կալուգայի, 6-ը` Կուրսկի, 2-ը` Տուլայի մարզերի օդային տարածքներում»,- հայտնել են գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում` Մոսկվայի վրա
ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտարարել է Մոսկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութում բնակելի տուն ոչնչացնում
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Հարեթ Հրեյք շրջանին (Բեյրութի հարավային ծայրամասերը): Դատելով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ...