ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանը ջնջել է Թրամփի մասին բացասական մեկնաբանությունները իր էջերից
ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Քևին Ռադը, ով սոցիալական ցանցերում բազմիցս բացասաբար է արտահայտվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին, ջնջել է նրան քննադատող մեկնաբանությունները նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին հայտարարելուց հետո։
«Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի նկատմամբ հարգանքից ելնելով և նախագահ Թրամփի ընտրվելուց հետո դեսպան Ռադը հեռացրել է այս հին մեկնաբանությունները իր անձնական կայքից և սոցիալական մեդիայի ալիքներից»,- ասվում է Ռադի կայքում։
Նշվում է, որ Ռադը նախկինում «ակտիվորեն մեկնաբանել է ամերիկյան քաղաքականությունը», քանի դեռ չէր ստանձնել դեսպանի դերը, և նրա հայտարարությունները հեռացվել են սոցիալական ցանցերից, որպեսզի ոչ ոք դրանք չմեկնաբանի որպես Ավստրալիայի պաշտոնական դիրքորոշում Թրամփի նկատմամբ։
Իր հերթին, Sydney Morning Herald-ը հիշեցնում է, որ Ռադը նախկինում Թրամփին անվանել է «Արևմուտքի դավաճան» և Միացյալ Նահանգների «պատմության մեջ ամենակործանարար նախագահը»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...