Զախարովան` Թրամփի հայտարարությունների մասին
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթակաի մասին հայտարարած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները:
«Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», - ասել է նա:
Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ», - ասել է նա:
Նշենք, որ համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...
Մակրոնը` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշ...
Սյունիքի մարզպետը` սահմնազատման մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի սահմանազա...
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայութ...