Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,–ասվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։
Նշենք, որ Սրբուհի Գալյանը 32 տարեկան է։ Նախկինում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Մինչև արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը գլխավոր դատախազի տեղակալն էր և վերահսկում էր ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...
Սյունիքի մարզպետը` սահմնազատման մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի սահմանազա...
Տիգրան Բալայանը uպառնալիքներ և վիրավորանքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստա...
Մակրոնը` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշ...