Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրանական սպառնալիքը
Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի քննարկել է Իսրայելի անվտանգության ապահովման և իրանական սպառնալիքի դեմ համատեղ ջանքերը Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելի վարչապետն առաջիններից էր, ով զանգահարեց ԱՄՆ նորընտիր նախագահին։ Զրույցը ջերմ ու սրտաբուխ էր։ Վարչապետը շնորհավորեց Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նրանք պայմանավորվել են միասին աշխատել Իսրայելի անվտանգության համար։ Նրանք նաև քննարկել են իրանական սպառնալիքը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սկսել են գնել բռնակալության և հակաուտոպիայի մասին գրքեր
Բռնակալության, ծայրահեղ աջ քաղաքականության և դիստոպիայի մասին գրքերի վաճառքը Միացյալ Նահանգներում աճել է ընտրություններո...