Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սկսել են գնել բռնակալության և հակաուտոպիայի մասին գրքեր
Բռնակալության, ծայրահեղ աջ քաղաքականության և դիստոպիայի մասին գրքերի վաճառքը Միացյալ Նահանգներում աճել է ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
Նշվում է, որ Մարգարեթ Էթվուդի «Աղախնի պատմությունը» գիրքը բարձրացել է ավելի քան 400 հորիզոնականով և զբաղեցրել է երրորդ տեղը Amazon հարթակի վաճառքի ամերիկյան վարկանիշում։ Թիմոթի Սնայդերի «On Tyranny»-ն վաճառքի վարկանիշում բարձրացել է ավելի քան 100 հորիզոնականով: Ամերիկացիները նույնպես սկսել են ավելի շատ գնել Ջորջ Օրուելի «1984» վեպը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփն արդեն հավաքել է մոտ 300 ընտրական ձայն։ Նա ինքն իրեն արդեն հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն ընդունել է իր պարտությունը և Թրամփին անվանել հանրապետական նորընտիր նախագահ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Պատերազմ հրահրողների ժամանակը լրացել է. Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նոյեմբերի 6-ին մասնակցել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զ...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...