Արգիշտի Քյարամյանին կհրավիրեն հարցաքննության․ Armlur.am
Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար եւ նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել իրեն դիմողները: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։
«Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
«Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը։
Այս հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը»,– գրում է կայքը:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սկսել են գնել բռնակալության և հակաուտոպիայի մասին գրքեր
Բռնակալության, ծայրահեղ աջ քաղաքականության և դիստոպիայի մասին գրքերի վաճառքը Միացյալ Նահանգներում աճել է ընտրություններո...