Պուտինը պատրաստ է անձամբ բանակցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ դիվանագետները կնպաստեն իրենց երկրներում Ռուսաստանի նկատմամբ օբյեկտիվ տեսակետի ձևավորմանը։ Միջոցառմանը նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին և վարում էր դրանք, գրում է kommersant.ru-ն:
«Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլ որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարում էր այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ երկուստեք ընդունելի համաձայնագիր էր մշակվել՝ նախաստորագրված ուկրաինական կողմից»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը մերժել է համաձայնագիրը «դրսի խորհրդով»։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում «փոխշահավետ համագործակցության տրամաբանությանը և չի ձգտում առճակատման»։
«Ես կցանկանայի հավատալ, որ Ռուսաստանի հետ համագործակցության ռացիոնալ, հավասարակշռված տեսակետը ևս մեկ անգամ կգերակայի»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...
Սյունիքի մարզպետը` սահմնազատման մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի սահմանազա...
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայութ...
Տիգրան Բալայանը uպառնալիքներ և վիրավորանքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստա...