Որքան բյուջե է պլանավորում ունենալ Երևանը 2025-ին․ Ավինյան
2024 թվականին մեր սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ՝ ի համեմատություն 2023-ի այս թիվը 38 մլրդ 799 մլն դրամ է կազմել: Այս մասին Աժ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ շեշտել, որ 2025-ին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամի եկամուտ ապահովել: Այս պահի դրությամբ Ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող դոտացիան հավելյալ 9.5 մլրդ դրամ է, ունենք 58 մլրդ, հիմնականում հատկացվելու է դպրոցներում աշխատավարձերին և պահպանման ծախսերին»,- ասաց նա:
վերջինս նշեց, որ վարկեր դրամաշնորհներ տողում ունեն 13.4 մլրդ դրամ, իսկ պետության կողմից նպատակային հատկացումներ, սուբվենցիաներ տողում՝ 1մլրդ 133 մլն դրամ:
«Երևան համայնքի վարկ-դրամաշնորհը կազմում է մեկ մլրդ, և ֆոնդային մուտքերը պլանավորվում են մոտավորապես 8 մլրդ դրամ: Մենք բավականին մեծ սեփական եկամուտների աճ ենք կանխատեսում Երևան քաղաքում և այս դինամիկան 1-2 տարի դեռ կպահպանենք, բայց ինչ-որ մի կետում արդեն պետք է գանք նոր նորմայի»,- ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է. Պեսկով
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հ...