Հայաստանը աշխարհին առաջարկում է նոր ուղի. Պապոյան
Եթե նկատել եք՝ վերջին ժամանակներում սահմանազատման բանակցային գործընթացը, վերջին հանդիպումներն արտգործնախարարների մասնակցությամբ, ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին, նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ես կարծում եմ, որ երկկողմ ձևաչափը տվել է իր արդյունքները, որովհետև եթե որևէ մեկն այլ ֆորմատով գալիս մասնակցում է, ուզի, թե չուզի, իր շահերով է գալիս: Պետք է շարունակել աշխատել երկկողմ ֆորմատով»,- ասաց նա:
Անդրադառնալով երկաթգծի կառուցմանը՝ վերջինս ասաց. «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին: Մենք աշխարհին ասում ենք, որ արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, հատկապես, որ նախկինում գործող ուղղություններն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով փակ են: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ: Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարց չէ, Հայաստանը աշխարհին առաջարկում է նոր ուղի»:
Նախարարը խոսելով հարևանների հետ փակ սահմանից՝ նշեց. «Մեզ միշտ թվացել է, որ շատ լավ է, երբ մեր սահմանները մեր հարևանների հետ փակ են, նույնիսկ նարատիվներ են տարածվել, որ եթե սահմանը բացվի, մեր վերջը կգա:
Իրականում մենք ոչ ոքի առաջ սահման չենք փակել, սահմանն այդ երկրներն են փակել, որ ՀՀ-ին տնտեսապես չեզոքացնեն, դա հաջողվել է ու մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին: Մենք հիմա ասում ենք, որ խնդիր չունենք մեր հարևանների հետ, ոչ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք նոր էջ սկսել մեր հարաբերություններում»:
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Իսրայելը մեղադրել է Թուրքիային
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստո...