«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել

2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։


«Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատրյանը և «Գոյ» թատրոնի անձնակազմը 2024թ․ նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին մոտեցան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի վերջինիս տնօրենին ներկայացնեն պահանջ՝ «Դադարեցնել գույքի ապօրինի օգտագործումը և չխոչընդոտել «Գոյ» թատրոնի աշխատակիցների մուտքը թատրոնի տարածք:


Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը ընդունեց միայն ԶԼՄ-ներին և «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի:


Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, առանց լսելու «հյուրերի»՝ «Գոյ» թատրոնի անձնակազմի գալու նպատակը և պահանջը, օգտվելով մեծաթիվ տեսախցիկների և լրագրողների ներկայությունից, իրեն իրավունք վերապահեց հանդես գալ մամլո ասուլիսի ֆորմատով, այնինչ «Գոյ» թատրոնի անձնակազմը եկել էր հստակ պահանջով: Չտրվելով սադրանքներին` «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դուրս եկան այդ հանդիպման սրահից:


Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության կողմից ի պատասխան 2024թ.-ի հոկտեմբերի 30-ի մեր գրությանը, պարզաբանենք՝


Արդարադատության նախարարությունն իր գրության մեջ, հղում անելով օրենքի դրույթներին, վկայակոչել է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չէ մեկնաբանելը դատական վճռի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալը, միևնույն ժամանակ ասել է, որ «...պարտավոր չէ որևէ բացատրություն տալ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել , վնասել դատարանի կամ դատավորի անկախությանը...»։


Արդարադատության նախարարությունն, իր կողմից վերը նշված հանգամանքները շրջանցելով, այնուամենայնիվ, մեկնաբանման կարգով անդրադարձել է բարձրացված հարցին:







Քաղաքականություն