Ֆլորիդայի ընտրատեղամասը, որտեղ Թրամփը կքվեարկի` հսկվում է
Տեղի ոստիկանությունը և դաշնային գործակալները վաղ առավոտից հսկում են Ֆլորիդայի Պալմ Բիչ առողջարանային քաղաքի ընտրատեղամասը, որտեղ կքվեարկի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը` կրկին հավակնելով պետության ղեկավարի պաշտոնին, հայտնում է Associated Press-ը։
Ընտրատեղամասի բացման պահից մեկ ժամ չանցած արդեն նկատելի էին առնվազն 15 իրավապահներ՝ տեղական շերիֆի տեղակալներից մինչև գաղտնի ծառայության աշխատակիցներ:
Ֆլորիդայում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը յոթին (Մոսկվայի ժամանակով ժամը 15.00-ին): Սպասվում է, որ նախկին նախագահը կքվեարկի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր ընթանում է ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Շատ նահանգներում արդեն տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Ոչ ոք չի երաշխավորում, որ միջուկային զենք չի օգտագործվի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան որոշ վերնախավեր չեն ցանկանում թույլ տալ նոր միջազգային համ...
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...