Այդ քայլը կօգնի հաշտեցմանը․ Արսենյան
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողներին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Գերության մեջ պահվող անձանց վերաբերյալ մնացած հարցերը պետք է տրվեն ադրբեջանական կողմին։ Եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ 2 պետությունը, 2 ազգն ապրելու են խաղաղ և համագործակցելով, ապա պետք է սկսել քայլերից, որոնք պետք է գնահատվեն»,–ասել է նա։
Դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ապօրինի պահվող ռուսաստանցի նախկին գործարար Ռուբեն Վարդանյանի մասին առանձին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագ...
Սյունիքի մարզպետը` սահմնազատման մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի սահմանազա...
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայութ...
Տիգրան Բալայանը uպառնալիքներ և վիրավորանքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստա...