Մենք ներթիմային խնդիրներ ունենք. Անդրանիկ Քոչարյան
«Իհարկե, մենք ներթիմային խնդիրներ ունենք և դրանք լուծում ենք ներթիմային քննարկումների միջավայրում»,- News.am-ին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ վերջին փակ նիստին ու լուրերին, որ այնտեղ իրեն քննադատության են ենթարկել։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է նաև՝ ինքը միշտ է «թիրախավորվել»․
«Ես թե՛ իշխանություն, թե ընդդիմություն եղած ժամանակ միշտ եղել եմ թիրախավորված, որովհետև միշտ եղել եմ կիզակետերում»:
Ներթիմային հրաբերությունների մասին էլ նա ասել է․
«Իհարկե, ժամանակի ընթացքում կուտակվում են խնդիրներ, նաև ներանձնային խնդիրներ, դրանք ինձ համար որոշիչ չեն, ինձ համար կարևորը երկրի կարևորություն է և այն ապահովող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Իսկ թե մենք ներսում իրար ոնց կվերաբերվենք, դրանք լուծելի խնդիրներ են: Փնտրել մութ սենյակում սև կատու, պետք չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Բողոքի ցույցեր Թուրքիայում` ընդդեմ Էրդողանի
Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակա...