Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Եվրամիության կողմից Թուրքիայի մասին 2024-ի համար հրապարակված զեկույցին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հայտարարության մեջ ասվել է․ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»։
Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերությունների առաջ քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ քաղաքական խոչընդոտները։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին էր հրապարակել 10 պետության վերաբերյալ «Ընդլայնման զեկույց», որոնց թվում եղել էր նաև Թուրքիան։
Զեկույցում ընդգծվել էր, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակացություններում 2018-ից այն կողմ առաջընթաց չի գրանցվել։
Նշվել էր նաև, որ մտահոգությունները, որոնք առկա էին կապված ԵՄ-ի ժողովրդավարական ստանդարտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ու այլ հիմնարար իրավունքների համատեքստում Թուրքիայի հետնահանջին, դեռևս պահպանվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի առաջարկը ողջունվել է Ադրբեջանի կողմից․ Միրզոյան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմից ներկայացրած առաջարկները ողջունվել են ադրբեջա...
Արայիկ Հարությունյանը` Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին
Մենք Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական ենք գնահատում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ...
Միրզոյանը` ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին...
«Մենք ունենք կարմիր գծեր». Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...