Իսպանիայում անհետ կորածների թիվը գերազանցել է զոհերի թվին

Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայում ջրհեղեղների հետևանքով անհետ կորածների թիվը կարող է հասնել մոտ 250-ի: Այս մասին հայտնել է El Español թերթը՝ հղում անելով փրկարարական աշխատանքներին մասնակցող ոչ պաշտոնական աղբյուրներին:


Ընդ որում, իշխանությունները դեռ չեն նշել ենթադրյալ անհետ կորածների թիվը։ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը սահմանափակվել է այն հայտարարությամբ, որ երկրի արևելքում ջրհեղեղների հետևանքով դեռևս կան բազմաթիվ անհետ կորածներ:


Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացրել էր երկրի տարբեր շրջաններում հորդառատ անձրեւների պատճառով անբարենպաստ եղանակի մասին: Թագավորության հարավում և արևելքում տեղատարափ անձրևների պատճառով եղանակային վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Վալենսիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 155 մարդ Է զոհվել, սակայն դեռևս ընթանում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: 


Նոյեմբերի 1-ին եղանակային նախազգուշացումը պահպանվում է երկրի որոշ շրջաններում։

Քաղաքականություն