Թուրք լրագրողներ են ժամանելու Հայաստան. Հարությունյան
Կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունեցել ենք համաժողովներ, այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք կլինի Հայաստանում, թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու»,- նշեց նա։
Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում Իրանից 4 օրով խումբ է ժամանելու Հայաստան, քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ»-ը։
«Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որոնց կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...