Մոսկվան դա անարձագանք չի թողնի․ Զախարովա

Մոսկվան անարձագանք չի թողնի ԱՄՆ օդանավակայանում ռուս լրագրողների ձերբակալությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները չեն տեղեկացրել Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը ռուս լրագրողների ձերբակալության մասին, որոնք ժամանել էին ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանելու համար: 


«Ամերիկյան իշխանությունների կամայականությունը չի մնա առանց մեր կողմից պատշաճ արձագանքի», - նշել Է Զախարովան Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:


ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը կատարվածը գնահատում է որպես տեղեկատվության հասանելիության ազատության և ԶԼՄ-ների բազմակարծության ապահովման ոլորտում Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների հերթական կոպիտ խախտում:


«Այն փաստը, որ ռուս լրագրողները նախապես ծանուցել են ամերիկյան իշխանություններին իրենց մտադրությունների մասին եւ ստացել խմբագրական հանձնարարություն կատարելու պաշտոնական թույլտվություն, վկայում է այդ ակցիայի ցուցադրական բնույթի, իրենց համար անհարմար տեղեկատվությունը փակելու համար ցանկացած պահի ռեպրեսիվ սարք գործարկելու իրենց պատրաստակամությունը ոչ երկիմաստ կերպով ցույց տալու ձգտման մասին», - նշել Է Զախարովան:


Նա հավելել է, որ նման գործողությունները լիովին տեղավորվում են ռուսական ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ գործող վարչակազմի հայտարարած գլոբալ արշավի տրամաբանության մեջ, որն ուղղակիորեն հակասում է ոչ միայն ԱՄՆ միջազգային պարտավորություններին, այլեւ սեփական Սահմանադրության դրույթներին, եզրափակել Է Զախարովան:

Պատահարներ