«Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի զարգացումներին». հայտարարություն ԱՄՆ-ից
ԱՄՆ-ն միանգամայն տեղյակ է Մերձավոր Արևելքում առկա լարվածությանը և կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանն Իրանի և նրա պրոքսի ուժերի կողմից հնարավոր հարձակումներից, ինչպես նաև կպաշտպանի (տարածաշրջանում տեղակայված-Խմբ.) ամերիկյան ուժերը. այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:
Ռայդերն այս մասին ասել է՝ անդրառանալով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է պատասխանել Իսրայելի վերջին ավիահարվածներին, որոնք ուղղված են Իրանի ռազմական օբյեկտներին: Ռայդերն ընդգծել է, որ Պենտագոնի պաշտոնյաներն ուշադիր հետևում են իրավիճակին:
«Մենք պատրաստ ենք բոլոր տեսակնի զարգացումներին»,- ասել է խոսնակը:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։Ըստ ամսագրի՝...
«Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում». Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայ...
Պուտինին ճնշում են, որ նոր զորահավաք հայտարարի. The Economist
Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Կրեմլի վրա «լուրջ ճնշում» են գործադրում՝ կոչ անելով նոր զորահա...
Զելենսկին նշել է հյուսիսկորեացիների թիվը ռուսական զորքերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Նրանք քննարկ...