Զելենսկին նշել է հյուսիսկորեացիների թիվը ռուսական զորքերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Նրանք քննարկել են Կիևի և Սեուլի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորականների սպասվող ներգրավումը Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում:
«Քննարկել ենք հյուսիսկորեացի զինվորականների ներգրավումն Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է և դուրս է գալիս երկու երկրների սահմաններից», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ինքը Հարավային Կորեայի նախագահին թարմ տվյալներ է տրամադրել 3 հազար հյուսիսկորեացի զինվորականների՝ ռազմական գործողությունների գոտու անմիջական մերձակայքում ռուսական զորավարժարաններ տեղափոխելու և դրանց թվի ակնկալվող աճի մասին (մինչև մոտ 12 հազար):
«Պայմանավորվել ենք ուժեղացնել հետախուզական տվյալների և փորձաքննության փոխանակումը», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։Ըստ ամսագրի՝...
«Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում». Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայ...
Պուտինին ճնշում են, որ նոր զորահավաք հայտարարի. The Economist
Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Կրեմլի վրա «լուրջ ճնշում» են գործադրում՝ կոչ անելով նոր զորահա...
Որտեղ են տեղակայված ՌԴ ուղրկված Հյուսիսկորեական զորքերը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մա...