«Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում». Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի շտապի պատասխանել Իսրայելի հարվածներին:
Նրա խոսքով՝ իրավիճակի ապաէսկալացման հարցը հանրային պահանջ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով՝ լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականության պատճառով: Իրանցի նախարարն ընդգծել է, որ միակ լուծումը Իսրայելի ագրեսիվ քաղաքականության և դաժան հարձակումների կանխումն է:
ԱԳ նախարարը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը ո՛չ վարանելու է, ո՛չ էլ շտապելու է պատասխանել Իսրայելի վերջին հարվածներին:
«Մենք դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ագրեսիան և մեզ պատասխան տալու իրավունք ենք վերապահում: Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում մեր երկրի տարածք, և մեզ համար միանգամայն բնական է իր ժամանակին արձագանքելը», - ասել է Արաղչին:
Իսրայելական ագրեսիան չդատապարտելու համար Արաղչին քննադատել է եվրոպական երկրներին՝ նշելով, որ արևմտյան երկրները հաճախ հիշում են միջազգային իրավունքի մասին միայն այն ժամանակ, երբ դա բխում է իրենց շահերից՝ պարբերաբար անտեսելով մյուս դեպքերը և կիրառելով երկակի ստանդարտներ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելու շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։Ըստ ամսագրի՝...
Պուտինին ճնշում են, որ նոր զորահավաք հայտարարի. The Economist
Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Կրեմլի վրա «լուրջ ճնշում» են գործադրում՝ կոչ անելով նոր զորահա...
Զելենսկին նշել է հյուսիսկորեացիների թիվը ռուսական զորքերում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Նրանք քննարկ...
«Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի զարգացումներին». հայտարարություն ԱՄՆ-ից
ԱՄՆ-ն միանգամայն տեղյակ է Մերձավոր Արևելքում առկա լարվածությանը և կշարունակի աջակցել Իսրայելի պաշտպանությանն Իրանի և նրա...