Ալիևին պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որևէ մեկը ոտք դնի Բաքու. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ և այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։
Ի դեպ, Կազանում հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ալիևը նախնական խոստում է տվել, որ կընդառաջի այդ պահանջին: Սրանով է պայմանավորված նաև այն, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում հայտարարեց, թե առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, սակայն ժամկետներ չնշեց։
Ալիևն իր շահերից ելնելով է գնալու այդ քայլին քանի որ իրեն պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որևէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել և սպառնալիքներ է կիրառում Հայաստանի հասցեին։ Եթե էթնիկ զտում ենք իրականացրել և ուժի դիրքերից ենք խոսում Հայաստանի հետ, ինչպե՞ս է հայ բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Բաքու՝ հայտարարելու են ադրբեջանական քարոզիչներն ու իշխանությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Ալբերտի լուսանկ...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....