Վրաստանից արձագանքել են Զուրաբիշվիլիի՝ «հայկական կարուսելի» մասին խոսքերին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը և վկայում է իրականությունը չճանաչելու մասին: Այս մասին ասվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զուրաբիշվիլին հայտարարել է «հայկական կարուսելի» կիրառման մասին (ինչպես նա պարզաբանել է, այդ հասկացության տակ Վրաստանում նկատի ունեն այն մեխանիզմը, որի դեպքում նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում) Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով:
ԿԸՀ-ում նշել են, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետեւող ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրական գործընթացում տեխնոլոգիաների ներդրումն իրականացվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Էստոնիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հայաստանում ընտրություններ անցկացնելու փորձ ունեցող «Սմարթմատիկ» ընկերության հետ համագործակցությամբ:
«Էլեկտրոնային տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձը ոչ այլ ինչ է, քան իրականությունը չճանաչելը և հասարակությանը մոլորության մեջ գցելը՝ ելնելով իր քաղաքական շահերից», – ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ Զուրաբիշվիլին արդեն մի քանի օր է, ինչ հարցազրույցներում և հրապարակային ելույթներում անհիմն և կեղծ մեղադրանքներով հասարակության մեջ անվստահություն է սերմանում նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը: Չորս ընդդիմադիր կուսակցություններ նույնպես անցել են խորհրդարան՝ ընդհանուր հավաքելով 37,78 տոկոս։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է ԿԸՀ արդյունքները չճանաչելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...