Որքան կլինի գլխավոր գիտաշխատողի բազային աշխատավարձը 2025 թվականից
2025 թվականին կբարձրանան գիտության աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ունենք մինչև 300 տոկոսի աճ։ Օրինակ` եթե գլխավոր գիտաշխատողը մինչև հիմա ստանում էր 138 հազար դրամ աշխատավարձ, ապա 2025 թ. հունվարի 1–ից կստանա 552 հազար դրամ։ Սա միայն բազային ֆինանսավորումն է. եթե գիտաշխատողը թեմատիկ, դրամաշնորհային ծրագրերում է, նա նաև այդ ծրագրերից է ստանում հավելավճարներ ու վարձատրություն»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` մարդիկ կան, որոնք մասնավոր հատվածից վերադարձել են գիտության ոլորտ։
«Սա ինձ ուրախացնում է, քանի որ մի բան է, երբ գիտության մասին խոսում ես թվերով, նկարագրական տեքստերով, մեկ այլ բան է, երբ տեսնում ես այդ մարդկանց, որոնք շահառու են այդ ծրագրերի և իրենք են պատմում այդ ծրագրերի` իրենց վրա ունեցած ազդեցության մասին»,– հայտարարեց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2025 թ. պետական բյուջեով կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4,5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...
Հայտնի է զոհված զինվորների դիմանկարները ներկած կնոջ խափանման միջոցը
Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկել...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...